Ադրբեջանի նախագահական ընտրություններում, նախագահության թեկնածուներից մեկը, Խափիզ Գաջևը իր ձայնը տվել է Իլհամ Ալիևին
Ադրբեջանի նախագահական ընտրություններում, նախագահության թեկնածուներից մեկը, Խափիզ Գաջևը իր ձայնը տվել է Իլհամ Ալիևին

Ադրբեջանի նախագահական ընտրություններում, նախագահության թեկնածուներից մեկը, Խափիզ Գաջիևը իր ձայնը տվել է Իլհամ Ալիևին:

Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական մամուլը, քվեարկությունից հետո Գաջիևը մեկնաբանություն է արել մամուլի ներկայացուցիչների մոտ և հայտարարել, որ իր ձայնը տվել է գործող նախագահ Իլհամ Ալիևին:

Դրա հետ մեկտեղ Գաջիևը նշել է, որ չնայած ընտրությունները բոյկոտելուն, բոլորն էլ մասնակցում են ընտրություններին: Ընտրողներին հնարավորություն է տրվում ազատ ընտրել իրենց համար ցանկալի թեկնածուին:

Նշենք, որ այսօր Ադրբեջանում ընթանում են արտահերթ նախագահական ընտրություններ:

Ընտրություններին 8 թեկնածու է մասնակցում՝ Իլհամ Ալիևը՝ «Ենի Ազերբայջան» կուսակցություն, ինքնաառաջադրված Զահիդ Օրուջը, Արազ Ալիզադեն՝ Ադրբեջանի Սոցիալ-դեմոկրատական կուսակցություն, Հուդրաթ Հասանգուլիեւը՝ Ադրբեջանի Միացյալ ժողովրդական ճակատ կուսակցություն, Ֆարաջ Գուլիևը՝ «Ազգային վերածնունդ շարժում» կուսակցություն, Հաֆիզ Հաջիևը՝ «Մուասիր Մուսավատ» կուսակցություն, Ռազի Նուրուլաևը՝ ժողովրդական ճակատի նախաձեռնողական խումբ, Սարդար Ջալալօղլուն՝  Ադրբեջանի Դեմոկրատական կուսակցություն: