Ադրբեջանի մամուլի փոխանցմամբ, Տերտեր շրջանի հրթիռակոծման հետևանքով զոհվել է երկու քաղաքացիական անձ
Ադրբեջանի մամուլի փոխանցմամբ, Տերտեր շրջանի հրթիռակոծման հետևանքով զոհվել է երկու քաղաքացիական անձ

Ադրբեջանի Տերտեր շրջանի հրթիռակոծման հետևանքով զոհվել է երկու քաղաքացիական անձ: Այս մասին տեղեկություն է տարածում ադրբեջանական մամուլը՝ վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարությունը: Բաքվում հայտարարում են, որ հրթիռային հարձակումների հետևանքով զոհվել են 26 և 36-ամյա քաղաքացիներ:

Ադրբեջանի իշխանության փոխանցմամբ, տեղի ժամանակով 15:00-ին, Ջամիլիլ գյուղում բնակելի տների վրա ընկել են արկեր: Ադրբեջանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ, կեսօրին, ժամը 17:00-ին Հայաստանի զինված ուժերը Գերանբոյի և Տերտերի շրջաններ դեմ իրականացրել են հրթիռահրետանային հարձակումներ: