Ադրբեջանի քաղաքացին Վրաստանն անցնելով, փորձել է Թուրքիա տեղափոխել 5 450 կրիա
Ադրբեջանի քաղաքացին Վրաստանն անցնելով, փորձել է Թուրքիա տեղափոխել 5 450 կրիա

Թուրք սահմանապահները Սարփիում ձերբակալել են Ադրբեջանի քաղաքացու, ով Վրաստանով, անօրեն կերպով Թուրքիա էր տեղափոխում 5 450 կրիա:

Թուրքական մամուլի տեղեկությամբ, 5 450 հատ ջրային կրիաները պահված էին ավտոմեքենայի դռան մեջ:

Սարփիի մաքսակետում ադրբեջանցի վարորդի վարքագիծը նկատել են մաքսանենգության դեմ պայքարի ծառայության աշխատակիցները և ավտոմեքենան ստուգել հատուկ սկաներով, որից հետո ավտոմեքենայում հայտնաբերել են կրիաներին:

Թուրքական աղբյուրների տեղեկությամբ, վարորդի դեմ հարուցվել է քրեական գործ: