Ադրբեջանի իշխող կլանը, Ալիևի գլխավորությամբ նույնպիսի բռնազավթիչ է, ինչպիսին Վլադիմիր Պուտինը. Շալվա Նաթելաշվիլի
Ադրբեջանի իշխող կլանը, Ալիևի գլխավորությամբ նույնպիսի բռնազավթիչ է, ինչպիսին Վլադիմիր Պուտինը. Շալվա Նաթելաշվիլի

Ադրբեջանի իշխող կլանը, Ալիևի գլխավորությամբ նույնպիսի բռնազավթիչ է, ինչպիսին Վլադիմիր Պուտինը,- այս մասին հայտարարել է «լեյբորիստական կուսակցության» նախագահ Շալվա Նաթելաշվիլին:

«Լեյբորիստական ​​կուսակցության» առաջնորդը մեկնաբանել է ադրբեջանական պորտալներից մեկի տեղեկատվությունը, իբր մինչև հուլիսի 12-ը, մի քանի օր առաջ, Սերբիայից Հայաստան է տեղափոխվել տարբեր տրամաչափի ականանետեր Վրաստանի տարածքով: Հրապարակումը գրում է նաև, որ սոցիալական ցանցերում տարածված տեղեկության համաձայն, այդ օրերին Ռուսաստանից Հայաստան  «Կամազ» մակնիշի բեռնատարներով ներմուծվել է ռազմական տեխնիկա, որոնք Հայաստանում են հայտնվել Վրաստանով:

Ինչպես նշել է Շալվա Նաթելաշվիլին, Վրաստանը, հարևանների տեսքով, ունի գլխից ձեռքերը վերցրած շրջապատ:

«Գարեջին Ալիևի խղճի վրա է, եթե նա մեր հանդեպ ունի նման բան: Այն, որ Վրաստանի տարածքով Իվանիշվիլիի ռեժիմը Կրեմլին թույլ է տալիս Վրաստանի տարածքով զենք տեղափոխել Գյումրիի ռազմակայան, արդեն հայտնի է: Արդեն ութ տարի է, ինչ այս տրանսպորտային միջոցները երթևեկում են մեզ մոտ և զենք են տեղափոխում, ինչպես նաև օդային ճանապարհով, որը բաց է ռուսական ռազմական տրանսպորտային ինքնաթիռների համար: Մենք այսպիսի միջավայր ունենք հարևանների տեսքով»,- ասել է Շալվա Նաթելաշվիլին: