Ադրբեջանի հետ համատեղ զորավարժությունների նպատակը տարածաշրջանում կայունությունն է. Թուրքիայի պաշտպանության նախարար
Ադրբեջանի հետ համատեղ զորավարժությունների նպատակը տարածաշրջանում կայունությունն է. Թուրքիայի պաշտպանության նախարար

Ադրբեջանի հետ համատեղ զորավարժությունների նպատակը տարածաշրջանում կայունությունն է,- այս մասին հայտարարել է ասել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Քոնիայում թուրք-ադրբեջանական համատեղ մարտավարական ավիացիոն վարժանքների ժամանակ:

Թուրք նախարարի խոսքով ՝ զորավարժությունները կարևոր են զինծառայողների փորձի բարձրացման համար: Նաև այս երկու երկրների ռազմական համագործակցությունն ուղղված է նրանց բնակչության անվտանգության և տարածաշրջանում կայունության առկայության ապահովմանը:

Թուրք գործընկերոջ հրավերով Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և պաշտպանության փոխնախարար Ռամիզ Թաիրովը ժամանել են Թուրքիայի Քոնիա քաղաք, որտեղ մասնակցել են համատեղ զորավարժություններին:

Այսօր ավելի վաղ Ադրբեջանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևը, ով նաև պաշտոնական այցով գտնվում է Թուրքիայի Հանրապետությունում, հանդիպել է Թուրքիայի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետ Յաշար Գյուլերի և պաշտպանության նախարար Հուլուս Աքարի հետ:

Հանդիպումների ընթացքում կողմերը քննարկել են ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական, ինժեներական և այլ ոլորտներում համագործակցության հարցեր:

Թողնել մեկնաբանություն