Ադրբեջանը Սկանդինավյան երկրներից ետ է կանչել իր դեսպանին
Ադրբեջանը Սկանդինավյան երկրներից ետ է կանչել իր դեսպանին

Ադրբեջանը Սկանդինավյան երկրներից ետ է կանչել իր դեսպանին: Շվեդիայում, Նորվեգիայում և Ֆինլանդիայում հավատարմագրված ադրբեջանցի դիվանագետին ետ կանչելու որոշումը ընդունել է երկրի նախագահ Իլհամ Ալիևը:

Նոյեմբերի 9-ին Նորվեգիայի իշխանությունը հայտարարել էր, որ Ադրբեջանում փակում է դեսպանատունը և դիվանագիտական ներկայացուցչությունը բացում է Վրաստանում: Դեպքի առընչությամբ հայտարարություն են արել Ադրբեջանի նախագահի վարչությունում, որտեղ նշել են, որ Նորվեգիայի դեսպանին ծրագրում էին վտարել երկրից, քանզի նա հաճախ մասնակցում էր Ադրբեջանում տեղի ունեցող հանրահավաքներին: