Ադրբեջանը ռազմավարական գործընկեր և բարեկամ պետություն է, ուստի սահմանի վերաբերյալ վերջնական որոշումը կկայացվի երկու կողմերի շահերի հիման վրա. Կախա Կալաձե
Ադրբեջանը ռազմավարական գործընկեր և բարեկամ պետություն է, ուստի սահմանի վերաբերյալ վերջնական որոշումը կկայացվի երկու կողմերի շահերի հիման վրա. Կախա Կալաձե

Ադրբեջանը ռազմավարական գործընկեր և բարեկամ պետություն է, ուստի սահմանի վերաբերյալ վերջնական որոշումը կկայացվի երկու կողմերի շահերի հիման վրա: Այս հայտարարությունը Դավիթ Գարեջիի վերաբերյալ արել է մայրաքաղաքի քաղաքապետ, «Վրացական երազանք» կուսկացության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն:

«Շատ ցավալի է, որ ստիպված ենք խոսել ամենաբարդ փաստի շուրջ` մի գործի, որը պարունակում է Վրաստանի քաղաքացիների կողմից սեփական հողերն օտարականացնելու հանցավոր փորձի նշաններ: Հանրությանը հայտնի դարձավ, որ Վրաստանի գլխավոր դատախազության կողմից անցկացված հետաքննության շրջանակներում բերման է ենթարկվել երկու անձ:

Հետաքննության համաձայն, փաստաթղթերի հիման վրա հաստատվել է, որ Սահմանի դեմարկացիա-դելիմիտացիայի հանձնաժողովը 1996 թվականին կողմերի միջև համաձայնեցված քարտեզը փոխարինվել է ոչ լեգիտիմ քարտեզի տվյալներով: Արդյունքում, 3500 հա վրացական հող՝ ընդդեմ երկրի շահերի, հայտնվել է հարևան և բարեկամ Ադրբեջանի կողմում:

Հատուկ շեշտադրությամբ նշում ենք, որ այս հարցը քննվում է կոնկրետ պաշտոնատար անձանց դեմ և դա միայն Վրաստանի ներքին գործն է:

Որպեսզի խուսափենք որևէ սադրանքից, կրկնում եմ հատկապես մեր հակառակորդների համար, Վրաստանի ներքին գործն է և սկզբունքորեն անթույլատրելի է քաղաքականացնել այս հարցը, հատկապես վրաց-ադրբեջանական հարաբերությունների վնասակար համատեքստում քննարկելը:

Հետևաբար, ցանկացած նման փորձ կլինի միայն իրենց հեղինակների իրական, հակապետական ​​նպատակների լյուստրացիա և կգնահատվի որպես քայլ Վրաստանի շահերի դեմ:

Ադրբեջանը մեր ռազմավարական գործընկերն ու բարեկամ պետությունն է, ուստի՝ վստահ ենք, որ սահմանի վերաբերյալ վերջնական որոշումը կհետապնդի երկու կողմի շահերը:

«Մեր կառավարությունը՝ վրացական պետությունը, անում է և անելու է ամեն ինչ՝ Վրաստանի ազգային շահերը պաշտպանելու համար», – ասել է Կախա Կալաձեն:

Վրաստանի դատախազությունը հետաքննություն է սկսել Վրաստանի քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի առաջին մասով, ինչը նախատեսում է Վրաստանի տարածքի որոշ հատվածի օտարականացում։

Միևնույն ժամանակ, այսօր դատախազությունը Դավիթ Գարեջիի գործով՝ Արտաքին գործերի նախարարության աշխատակից Իվերի Մելաշվիլիին և ՆԳՆ աշխատակից Նատալյա Իլիչովային ձերբակալության մասին հայտարարություն է տարածել։

«Փորձաքննությունը պարզեց, որ Վրաստանի և Ադրբեջանի միջև սահմանի մի շարք հատվածներ, որոնք համաձայնեցվել են 2007 թվականին, չեն համապատասխանում վրացական սահմանագծին, որը գծված է 1:200 000 մասշտաբի տեղագրական քարտեզների վրա, որոնք հրատարակվել են 1937-1938 թվականներին: Վրաստանի վնասը կազմում է մոտ 3500 հա հողատարածք: «Հետևաբար, մեղադրյալների հանցավոր գործողությունների արդյունքում ստեղծվել է Վրաստանի տարածքները կորցնելու վտանգ», – ասված է դատախազության հայտարարության մեջ: