Ադրբեջանը փորձում է հետաձգել Հայաստանի հետ սահմանագծման և սահմանազատման գործընթացը. Նիկոլ Փաշինյան
Ադրբեջանը փորձում է հետաձգել Հայաստանի հետ սահմանագծման և սահմանազատման գործընթացը. Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանը փորձում է հետաձգել Հայաստանի հետ սահմանի սահմանագծման և սահմանազատման գործընթացը,- այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հայաստանի վարչապետի խոսքով, ինքը պատրաստակամության մասին հայտարարել է այս տարվա մայիսին, ստորագրել սահմանների սահմանազատման և ապառազմականացման վերաբերյալ առաջարկը, որն այն ժամանակ դրված էր սեղանին։

«Ռուսաստանի Դաշնությունը երեք անգամ հանդես է եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթաց սկսելու նախաձեռնությամբ, սակայն պաշտոնական Բաքվի դիրքորոշման պատճառով այդ գործընթացը ձգձգվում է։ Այդուհանդերձ, մեզ համար չափազանց կարևոր է խաղաղ ճանապարհով կարգավորել իրավիճակը սահմանին։ Ըստ այդմ, պաշտոնական Երևանի առաջարկները, որոնք հնչել են ավելի վաղ, մնում են ուժի մեջ»,- ասել է Փաշինյանը։

Թողնել մեկնաբանություն