Ադրբեջանը եղել է, կա և կլինի մեր ռազմավարական գործընկերը, Դավիթ Գարեջիի շուրջ սկսած հետաքննությունը մեր ներքաղաքական գործն է. Արչիլ Թալակվաձե
Ադրբեջանը եղել է, կա և կլինի մեր ռազմավարական գործընկերը, Դավիթ Գարեջիի շուրջ սկսած հետաքննությունը մեր ներքաղաքական գործն է. Արչիլ Թալակվաձե

Ադրբեջանը եղել է, կա և կլինի մեր ռազմավարական գործընկերը: Սկսված հետաքննությունը և հնարավոր հանցանքը, որհնչեցրել է դատախազությունը մեր ներքին գործն է,- այս մասին Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն հայտարարել է Դավիթ Գարեջիի հարցով ընթացող հետաքննության կապակցությամբ:

Խորհրդարանի նախագահի խոսքով, նոր հանգամանքներով վրացական կողմը կփորձի վերանայել նախնական համաձայնությունը:

«Ադրբեջանը եղել է, կա և կլինի մեր ռազմավարական գործընկերը: Ոչ հետաքննությունը, ոչ էլ այս հետաքննության ընթացքում հաստատված նոր հանգամանքները, որով մենք կփորձենք շարունակել բանակցությունները և հասնել նախնական պայմանավորվածության վերանայման, չեն ազդի մեր բարեկամական հարաբերությունների վրա: Սկսված հետաքննությունը և հավանաբար հանցագործությունը, որը հնչեցրել է դատախազությունը մեր ներքին գործն է, և այստեղ չի կարելի և չենք էլ ունենալու որևէ հարց ադրբեջանական կողմի դեմ: Դեռ պետք է պարզենք, թե ինչ է տեղի ունեցել այս հանձնաժողովի շրջանակներում, պետք է պատասխաններ տրվեն այն շատ դժվար հարցին, թե ինչու են օգտագործվել սահմանազատման-սահմանագծման գործընթացում 1945 թվականին և հետագա տարիներին հրատարակված քարտեզները, այն ժամանակ երբ պաշտոնապես համաձայնեցված 1938 թվականի քարտեզը մեր երկրի ազգային հետաքրքրությունների, մեր մշակութային ժառանգության պաշտպանության համար կազմում էր ավելի արդարացի պայմաններ: Դրան պետք է պատասխանել, նախքան մենք կշարունակենք բանակցությունները Դավիթ Գարեջիի և մեր սահմանի սահմանազատման շուրջ: Իհարկե, դա չի վերաբերում մեր երկկողմ հարաբերություններին, մեր ռազմավարական գործընկերությանը Ադրբեջանի հետ: Ադրբեջանը եղել է և կշարունակի մնալ մեր բարեկամ պետությունը:

Նոր հանգամանքներով և հետաքննության շրջանակներում հաստատված փաստերով կփորձենք, շարունակել բանակցությունները և հասնել նախնական համաձայնության վերանայմանը, որը, ինչպես պարզվում է, հավանաբար հակասում է մեր երկրի ազգային շահերին»,- ասել է Արչիլ Թալակվաձեն:

Թողնել մեկնաբանություն