Ադրբեջանական մամուլի երկու աշխատակից պայթել է ականի վրա
Ադրբեջանական մամուլի երկու աշխատակից պայթել է ականի վրա

Ադրբեջանի «AzTV» հեռուստատեսության օպերատոր Սիրաջ Աբիշովը և «Ազերտաջ» լրատվական գործակալության աշխատակից Մահերամ Իբրահիմովը Քելբաջարի շրջանում աշխատանքային պարտականությունները կատարելիս պայթել են ականի վրա:

Տեղի ունեցածի հետևանքով երկուսն էլ զոհվել են:

Միջադեպի հետևանքով վնասվածքներ են ստացել մեքենայի վարորդ Էմին Մամեդովը և մեկ տեղի բնակիչ: