Ադրբեջանական կողմի փոխանցմամբ, Գյանջա քաղաքի հրթիռակոծման հետևանքով զոհվել է 12 մարդ
Ադրբեջանական կողմի փոխանցմամբ, Գյանջա քաղաքի հրթիռակոծման հետևանքով զոհվել է 12 մարդ

Ադրբեջանի կառավարության փոխանցմամբ, Գյանջա քաղաքի հրթիռակոծման հետևանքով զոհվել է 12 մարդ: Ադրբեջանական մամուլը գրում է, որ զոհերի թվում է երկու երեխա: Ադրբեջանի մեծությամբ երկրորդ քաղաքի հրթիռակոծման հետևանքով տուժել է ավելլի քան 40 մարդ:

Ադրբեջանի իշխանությունը Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությանը մեղադրում է պատերազմի հանցանքի մեջ:

Բաքվում ասում են, որ Գյանջան հրթիռակոծվել է օպերատիվ-տակտիկական «Սկադ» բալիստիկ հրթիռով: Հրթիռային հարձակման հետևանքով ավերվել է ավելի քան 20 տուն:

Մամուլի փոխանցմամբ, հրթիռակոծման վայրում մինչ այժմ ընթանում է փրկարարական գործողություն: