Ադրբեջանական կողմը պատրաստ է սահմանի հարցով աշխատել Հայաստանի հետ
Ադրբեջանական կողմը պատրաստ է սահմանի հարցով աշխատել Հայաստանի հետ

Պաշտոնական Բաքուն աջակցում է Ռուսաստանի առաջարկին, Հայաստան-Ադրբեջանի սահմանի սահմանագծման-սահմանազատման հարցով եռակողմ հանձնաժողովի ստեղծման մասին։ Ադրբեջանական կողմը պատրաստ է Հայաստանի հետ կառուցողական աշխատանքի համար։

Այս մասին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար, Ալի Ասադովը հայտարարել է Մինսկում, ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների հանդիպման ժամանակ։

«Սահմանային գծերի հաստատումը տեխնիկական հարց է և այդ գործընթացը պետք է հենվի կարևոր իրավական հիմքերին»,- հայտարարել է Ասադովը։

Թողնել մեկնաբանություն