Ադրբեջանական բանակը սկսել է լայնածավալ օպերատիվ-մարտավարական զորավարժություններ
Ադրբեջանական բանակը սկսել է լայնածավալ օպերատիվ-մարտավարական զորավարժություններ

Ադրբեջանական բանակը սկսել է լայնածավալ օպերատիվ-մարտավարական զորավարժություններ:

Երկրի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն, զորավարժություններին մասնակցելու են 10 000 զինվորականներ, ավելի քան 100 տանկ և զրահատեխնիկա, 120 միավոր հրետանային կայաններ, ավիացիան և տարբեր տեսակի անօդաչու սարքեր:

Զորավարժությունները անց են կացվելու լեռնային, ժայռոտ և անտառածածկ տարածքներում: Զորավարժությունները կավարտվեն սեպտեմբերի 20-ին: