Ադամյանցիների «Մեղադրական եզրակացության» փայլուն կատարումը Ռուսթավելիի անվան թատրոնում
Ադամյանցիների «Մեղադրական եզրակացության» փայլուն կատարումը Ռուսթավելիի անվան թատրոնում

Ռուսթավելիի անվան թատրոնի բեմում, հայկական պետական դրամատիկական թատրոնը վրաց լեզվով բեմադրել է Նոդար Դումբաձեի ՝ «Մեղադրական եզրակացությունը»

Բեմադրությունը նվիրվել է Վրաստանի վաստակավոր արտիստ, Ռուսթավելիի թատրոնի դերասան Սոսո Լաղիձեի հիշատակին, ով այս ներկայացման մեջ մարմնավորել է «ձիա Իսիդորեին»:

Հատկանշական է, որ հայկական պետական դրամատիկական թատրոնը ներկայացումը խաղացել է վրաց լեզվով: Ինչպես հայտարարել է թատրոնի տնօրեն, Լուիզա Խաչատուրովան, սա թատրոնի կողմից միակ ներկայացումն է, որը բեմադրվել է վրացերենով:

«Բեմադրել ենք Նոդար Դումբաձեի «Մեղադրական եզրակացությունը»: Նրանում գլխավոր դերակատարներից մեկը Սոսո Լաղիձեն էր, այդ պատճառով մենք ներկայացումը նվիրել ենք նրա հիշատակին: Ներկայացման պրեմիերան տեղի է ունեցել Օզուրգեթիում»,-հայտարարել է թատրոնի տնօրեն, Լուիզա Խաչատուրովան:

Բեմադրության ռեժիսորն էր ՝ Արմեն Բայանդուրյանը: