Ադամ Քիզինգեր. Ցանկանում եմ ամերիկացի ժողովրդի անունից ասել, որ ԱՄՆ-ը հաստատում է Վրաստանի նկատմամբ կայուն աջակցությունը և գործընկերությունը
Ադամ Քիզինգեր. Ցանկանում եմ ամերիկացի ժողովրդի անունից ասել, որ ԱՄՆ-ը հաստատում է Վրաստանի նկատմամբ կայուն աջակցությունը և գործընկերությունը

Մենք բազմաթիվ ընդհանուր մարտահրավերներ ենք հաղթահարում,- այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանին աջակցող խմբի համանախագահ հանրապետական կոնգրեսական Ադամ Քիզինգերը Բաթումիում, որտեղ ներկա է Վրաստանի պաշտպանության և անվտանգության կոնֆերանսին:

«Մենք Ռուսաստանից ամեն օր եկող մարտահրավերի ականատես ենք: Մարտահրավերը ապատեղեկատվություն է այստեղ և ԱՄՆ-ում: Մենք բազմաթիվ ընդհանուր մարտահրավերներ ենք հաղթահարում: Դրանք են կիբերհարձակումները, ինչպես նաև՝ ինստիտուտների վարկաբեկումը: ԱՄՆ-ը և Վրաստանը ճանաչում են կայուն բարեկամությունը: Ցանկանում եմ ամերիկացի ժողովրդի անունից ասել, որ ԱՄՆ-ը հաստատում է Վրաստանի նկատմամբ կայուն աջակցությունը և գործընկերությունը»,- հայտարարել է Ադամ Քիզինգերը: