Ադամ Քինզինգերը Նիկա Մելիայի ձերբակալությունը համարում է վրդովեցուցիչ
Ադամ Քինզինգերը Նիկա Մելիայի ձերբակալությունը համարում է վրդովեցուցիչ

«Ազգային շարժման» առաջնորդ Նիկա Մելիայի ձերբակալությունը ամերիկացի կոնգրեսական Ադամ Քինզինգերը համարում է վրդովեցուցիչ: Քինզինգերը Վրաստանի կառավարությանը կոչ է անում զերծ մնալ դրամատիկ գործողություններից:

«Սա Վրաստանի կառավարության շատ անհանգստացնող քայլ է: Հաշվի առնելով լարված իրավիճակը, ես կառավարությանը կոչ եմ անում զերծ մնալ այս դրամատիկ գործողությունից: Մենք բոլորս հետևում ենք: Ես ուղիղ հեռարձակմամբ դիտել եմ այս արշավանքը: Ես, որպես Վրաստանի խմբակցության համանախագահ, մտահոգված եմ: Մենք հենց նոր ներկայացրեցինք Վրաստանին սատարող ակտը: Սա ինքնաբերաբար պատահող բան չէ», – գրել է Քինզինգերը «Թվիթերում»:

«Միասնական ազգային շարժման» նախագահ Նիկա Մելիան ձերբակալվել է: Քիչ առաջ իրավապահները մտան «Ազգային շարժման» գրասենյակ, որտեղ գտնվում էր Մելիան: