Ադամ Քինզիներ. Վրաստանի պաշտոնական անձանց կոչ եմ անում, անհապաղ վերսկսել բանակցությունները և հաստատել բարեփոխումների այս փաթեթը
Ադամ Քինզիներ. Վրաստանի պաշտոնական անձանց կոչ եմ անում, անհապաղ վերսկսել բանակցությունները և հաստատել բարեփոխումների այս փաթեթը

Որպես Վրաստանի բարեկամ խմբի համանախագահ, Վրաստանի պաշտոնական անձանց կոչ եմ անում, անհապաղ վերսկսել բանակցությունները և հաստատել բարեփոխումների այս փաթեթը,- այս մասին Ամերիկայի Միացյալ Նահանգների կոնգրեսում  հայտարարել է Վրաստանի բարեկամ խմբի համանախագահ, կոնգրեսական Ադամ Քինզիները՝ Վրաստանի խորհրդարանի կողմից 2020 թվականին համամասնական ընտրությունների անցկացման մասին սահմանադրական փոփոխությունները տապալելու առնչությամբ:

«Ցնցված էի այսօր առավոտյան, երբ տեղեկացա, որ Վրաստանի խորհրդարանում խոստացած բարեփոխումները տապալվել են այն բանից հետո, երբ պաշտոնատար անձինք դեմ են քվեարկել համամասնական համակարգին անցնելուն: Նախորդ շաբաթ Վրաստան այցից գոհ էի, քանի որ բարեփոխման այս փաթեթն անխուսափելի էր թվում: Այս պարտականությունն ստանձնել էին միջազգային հանրության և ամենակարևորը՝ վրաց ժողովրդի առջև: Հուսով եմ, իրավիճակը շուտով կկարգավորվի»,- ասվում է Ադամ Քինզինգերի հայտարարությունում:

Նրա խոսքով, երբ նայում ենք այս տարածաշրջանին, կարևոր է հիշել, որ Ռուսաստանն անհաջող երկիր է իր ռեպրեսիվ կառավարման համակարգի պատճառով:

«Վրաստանը Ռուսաստան չէ: Վրաց ժողովուրդը պահանջում է և արժանի է ավելիին, քան այն, ինչ նրանք տեսան խորհրդարանում»,- նշված է Ադամ Քինզինգերի հայտարարությունում:

Երեկ, խորհրդարանում համամասնական ընտրական համակարգին անցնելու առնչությամբ խորհրդարանական մեծամասնության կողմից պատրաստված սահմանադրական փոփոխություններն առաջին ընթերցմամբ քվեարկությանը չի ստացել ձայների բավական քանակ: Արդյունքում փոփոխությունները տապալվել է:

Վրաստանի խորհրդարանում սահմանադրական փոփոխությունները տապալելուց հետո խորհրդարանական մեծամասնությունը լքել են մի շարք պաշտոնյաներ: