Աբխազների և օսերի հետ հարկավոր է բանակցել. Քեթևան Ցիխելաշվիլի
Աբխազների և օսերի հետ հարկավոր է բանակցել. Քեթևան Ցիխելաշվիլի

Աբխազների և օսերի հետ հարկավոր է բանակցել: Այդ պատրաստակամությունը հայտնել ենք բազմիցս և մենք բաց ենք դրա համար,-այսպես է պատասխանել հարցին հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով Վրաստանի պետնախարար Քեթևան Ցիխելաշվիլին, որը վերաբերում էր բռնազավթված Աբխազիայի նախկին այսպես կոչված վարչապետ Սերգեյ Շամբայի հարցազրույցին, որը ասել է, որ ժամանակն է վրացական կողմի հետ սկսել բանակցություններ:

«Այսպիսի բանակցությունները մեր խաղարարար քաղաքականության հիմնական ուղղություններից մեկն է: Համապատասխան ձևի սահմանումը հնարավոր է տարբեր մակարդակով»,-նշել է Ցիխելաշվիլին:

Նրա խոսքերով նոր հնարավորություններ է ի հայտ գալիս նաև «քայլ դեպի լավագույն ապագա» խաղարարար առաքելությունը, որը ներկայացվել է քիչ առաջ և որը նպատակաուղղված է հակամարտության երկու կողմերում բնակվող մարդկանց միջև վստահության վերականգնմանը:

Քեթևան Ցիխելաշվիլիի հայտարարությունը տարածել է հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարարությունը: