Աբխազիայի և Ցխինվալի բռնազավթիչ ռեժիմի ներկայացուցիչները դիտել են Ալեքսանդր Զախարչենկոյի սպանության վայրը
Աբխազիայի և Ցխինվալի բռնազավթիչ ռեժիմի ներկայացուցիչները դիտել են Ալեքսանդր Զախարչենկոյի սպանության վայրը

Աբխազիայի և Ցխինվալի բռնազավթիչ ռեժիմի ներկայացուցիչները դիտել են, ինքնահռչակ Դոնեցկի հանրապետության այսպես կոչված լիդերի Ալեքսանդր Զախարչենկոյի սպանության վայրը:

Ռուսական մամուլի տարածած լրատվությամբ, բռնազավթված Աբխազիայի և Ցխինվալի «պատվիրակության» անդամները, «Սեպար» սրճարանի մոտ են գնացել Ռուսաստանի իշխանությունների ներկայացուցիչների հետ միասին: Հենց այդ սրճարանում տեղի ունեցած պայթյունի արդյունքում է մահացել Ալեքսանդր Զախարչենկոն:

Մինչ այդ, Զախարչենկոյի սպանությունը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը անվանել է ահաբեկչություն և հայտարարել, որ սպանության կազմակերպիչները չեն ցանկանում հակամարտության խաղաղ կարգավորումը:

Ինքնահռչակ Դոնեցկի հանրապետության այսպես կոչված լիդեր Ալեքսանդր Զախարչենկոն մահացել է օգոստոսի 31-ին: