Աբաշայի երկու գյուղերում զգալիորեն նվազել է ջրի մակարդակը և որևէ քաղաքացու վտանգ չի սպառնում
Աբաշայի երկու գյուղերում զգալիորեն նվազել է ջրի մակարդակը և որևէ քաղաքացու վտանգ չի սպառնում

Աբաշայի Ծղեմսի և Զանաթի գյուղերում զգալիորեն նվազել է ջրի մակարդակը,- այս մասին տեղեկություն է տարածում Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը:

Նրանց տեղեկությամբ, որևէ քաղաքացու վտանգ չի սպառնում:

Ինչպես նաև, գերատեսչությունում մեկնաբանում են, որ անցկացված միջոցառումների արդյունքում իրավիճակը ենթարկվում է վերահսկման և իրավիճակի բարդացում չի կանխատեսվում:

«Կանխարգելման նպատակով, Ծղեմսի և Զանաթի գյուղերում ռիսկի գոտում գտնվող բնակչությունը տարհանվել է: Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը բոլոր համապատասխան ծառայությունների հետ միասին, իրականացնում է մշտական մոնիտորինգ»,- նշված է Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության կողմից տարածած հայտարարությունում: