ԱԱ-2018. 15 ֆուտբոլիստներ, որոնց տեղը երաշխավորված է Բրազիլիայի հավաքականում
ԱԱ-2018. 15 ֆուտբոլիստներ, որոնց տեղը երաշխավորված է Բրազիլիայի հավաքականում

Ֆուտբոլի Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Տիտեն նշել է 15 խաղացողների, որոնք երաշխավորված տեղ կունենան աշխարհի առաջնությունում: Հայտացուցակում կարող է ընդգրկվել 23 ֆուտբոլիստ:

«Իրենց ակումբներում մշտական խաղային պրակտիկա ունեցող և պարբերաբար հավաքականում հանդես եկող խաղացողներից աշխարհի առաջնության կմեկնեն Ալիսոնը («Ռոմա»), Դանի Ալվեսը, Տիագո Սիլվան, Մարկինյոսն ու Նեյմարը (բոլորը ՊՍԺ-ից են), Միրանդան («Ինտեր»), Մարսելոն ու Կազեմիրոն (երկուսն էլ «Ռեալից» են), Ռենատո Աուգուստոն («Բեյցզին Գոան»), Պաուլինյոն ու Կոուտինյոն (երկուսն էլ «Բարսելոնայից» են), Գաբրիել Ժեզուսն ու Ֆերնանդինյոն (երկուսն էլ «Մանչեսթեր Սիթիից» են), Վիլիանը («Չելսի») և Ռոբերտո Ֆիրմինոն («Լիվերպուլ»)»,- Տիտեի խոսքը մեջբերում է AS-ը:

Աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի խմբային փուլում Բրազիլիայի հավաքականի մրցակիցները կլինեն Շվեյցարիան, Կոստա Ռիկան և Սերբիան: