Աֆղանստանում մահապարտ ահաբեկչի իրականացրած պայթյունից 6 մարդ է զոհվել
Աֆղանստանում մահապարտ ահաբեկչի իրականացրած պայթյունից 6 մարդ է զոհվել

Աֆղանստանի արևելքում գտնվող Ջելալաբադ քաղաքում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով մահացել է վեց մարդ: Այս մասին հայտնում է 1TV հեռուստաալիքը:

Հեռուստաալիքի տվյալների համաձայն՝ Նանգարհար նահանգի նահանգապետ Աթաուլլա Հոգիանին հաստատել է պայթյունի մասին տեղեկությունները՝ հավելելով, որ ևս ութ մարդ վնասվածքներ է ստացել: Նրա խոսքով՝ պայթյունը որոտացել է տարածաշրջանային ոստիկանության նախկին ղեկավարի տան մոտ:

Միջադեպի ականատեսների հաղորդմամբ՝ պայթուցիկ սարքը գործարկել է մահապարտ ահաբեկիչը:

Նշվում է, որ ոչ մի ահաբեկչական խմբավորում դեռևս չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը: