Ավստրալիայի ոստիկանությունը ահաբեկչություն է կանխել
Ավստրալիայի ոստիկանությունը ահաբեկչություն է կանխել

Ավստրալիայի ոստիկանությունը ձերբակալել է տղամարդու, որը, ենթադրվում է, պատրաստվում էր ահաբեկչություն իրականացնել Մելբուրնում Նոր տարվա գիշերը: Այդ մասին հաղորդվում է Վիկտորիա նահանգի ոստիկանության հայտարարությունում:

Ոստիկանության տվյալներով՝ Մելբուրնի Վերիբի արվարձանից 20-ամյա տղամարդը ձերբակալվել է հակաահաբեկչական գործողության ընթացքում: Նա մտադիր էր Մելբուրնի Դաշնության հրապարակում կրակ բացել և սպանել «հնարավորինս շատ մարդու»:

«Ենթադրվում է, որ ձերբակալված տղամարդը մասնակցել է Մելբուրնում Նոր տարվա գիշերն ահաբեկչության նախապատրաստմանը»,- հաղորդվում է ոստիկանության հայտարարությունում:

Այժմ երիտասարդը հարցաքննվում է: