Առաջին ալիքի նկարահանող խմբին թույլ չեն տվել մտնել Կիև
Առաջին ալիքի նկարահանող խմբին թույլ չեն տվել մտնել Կիև

Առաջին ալիքի նկարահանող խմբին – լրագրող՝ Սալոմե Քոքիաշվիլուն, օպերատոր՝ Զազա Շուկվանիին և տեխնիկ Լևան Գուլբանիին թույլ չեն տվել մտնել Կիև:

Սահմանապահները Առաջին ալիքի նկարահանող խմբին առավոտյան մի քանի ժամ պահել են Բորիսպոլի օդանավակայանում, հարցազրույցից հետո նրանց մերժել են մուտք գործել երկիր:

«Տարել են անձնագրերը, պատճառը չգիտենք, թե ինչու չեն թողել: Ուղղակի ասացին՝ ոչ: Չենք ստորագրել փաստաթուղթը, որը կազմված էր ուկրաիներենով և մեզ համար հասկանալի չէր: Պահանջել ենք մեկնաբանություն, սակայն մերժել են»,- հայտարարում է Առաջին ալիքի լրագրող Սալոմե Քոքիաշվիլին:

Առաջին ալիքի նկարահանող խումբը վերադարձել է Թբիլիսի: