Այսօր խորհրդարանում սպասում են ազգային բանկի նախագահին
Այսօր խորհրդարանում սպասում են ազգային բանկի նախագահին

Խորհրդարանի ֆինանսա-բյուջետային կոմիտեի նիստին այսօր լսելու են Վրաստանի ազգային բանկի նախագահ Կոբա Գվենետաձեին:

Պատգամավորները Գվենետաձեին հրավիրել են վարկային քաղաքականության և ազգային դրամի փոխարժեքի հետ կապված հարցեր առաջադրելու նպատակով:

Ազգային բանկի նախագահին պետք է լսեին նոյեմբերի 27-ին, սակայն հանդիպումը հետաձգվեց:

Ինչպես լրագրողներին հայտնել է կոմիտեի նախագահ Իրակլի Կովզանաձեն, լսումները հետաձգելու խնդրանքով խորհրդարանին դիմել է անձամբ Գվենետաձեն, ով անձնական գործերից ելնելով Վրաստանում չէր գտնվում: