Ազգային բանկը նախազգուշացնում է բնակչությանը
Ազգային բանկը նախազգուշացնում է բնակչությանը

Վրաստանի ազգային բանկը կոչ է անում բնակչությանը, առանձնահատուկ զգուշությամբ և ուշադրությամբ վերաբերվել այնպիսի ընկերությունների հետ հարաբերություններին, որոնք նրանց առաջարկում են սեփական միջոցները ներդնել բարձր ռիսկ պարունակող ֆինանսական գործիքներում: Այս մասին ասվում է Ազգային բանկի կողմից տարածած հայտարարությունում:

Ազգային բանկի հայտարարությամբ, նշվածը վերաբերում է նաև այն ընկերություններին, որոնք բնակչությանը առաջարկում են գումար ներդնել էլեկտրոնային փխարժեքի (FOREX) շուկաներում և արտասահմանյան փոխարժեքով առևտուր անել:

Ցանկացած անձի իրավունքն է, ընդունել որոշում՝ սեփական միջոցները ծախսելու մասին: Սակայն ապագայում, ներդրված գումարները պաշտպանելու նպատակով, մեկ անգամ ևս կոչ ենք անում բնակչությանը, որպեսզի գումարները ներդնելու որոշումը կայացնեն խելացի և տեղեկացված ձևով»,- ասվում է Ազգային բանկի հայտարարությունում: