Խնդիրները շատ են, սակայն հույսերն ավելի շատ. Իլիա երկրորդ
Խնդիրները շատ են, սակայն հույսերն ավելի շատ. Իլիա երկրորդ

Համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարք, Իլիա երկրորդը, հոգևոր այրերի հետ միասին ընդունել է Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան, Քելլի Դեգնանին և նրա ուղեկիցներին:

Ըստ Վրաստանի պատրիարքարանի, հանդիպմանը քննարկվել են ԱՄՆ-ի և Վրաստանի միջև բարեկամական հարաբերությունները և Վրաստանի առջև ծառացած մարտահրավերները:

Հանդիպմանը, պատրիարքը ընդգծել է բռնազավթված տարածքների խաղաղ ճանապարհով վերադարձնելու անհրաժեշտությունը և շնորհակալություն հայտնել Վրաստանին ԱՄՆ-ի աջակցության համար:

«Խնդիրները շատ են, սակայն հույսերն ավելի շատ»,- ասել է համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարք Իլիա երկրորդը:

Նորանշանակ դեսպանը շնորհակալություն է հայտնել պատրիարքին ջերմ ընդունելության համար և նշել, որ ԱՄՆ-ը կշարունակի աջակցել Վրաստանին:

Բացի այդ, ըստ պատրիարքարանի, պատրիարքի գահակալ, միտրոպոլիտ Շիոն (Մուջիրի), հանդիպմանը խոսել է անցած տարի հոկտեմբերին վրաց ուղղափառ եկեղեցու պատվիրակության Միացյալ Նահանգներ այցի մասին և ընդգծել է այդ համագործակցության խորացման անհրաժեշտությունը:

Համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարքը շնորհավորել է Քելլի Դեգնանին դեսպան նշանակվելու առթիվ և մաղթել հաջողություններ: