Գիորգի Գախարիան մասնակցելու է Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին
Գիորգի Գախարիան մասնակցելու է Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան մասնակցելու է Դավոսում կայանալիք համաշխարհային տնտեսական համաժողովին: Կառավարության ղեկավարի աշխատանքային այցը Շվեյցարիայի համադաշնություն տեղի կունենա հունվարի 21-24-ին:

Կանցկացվեն բարձրաստիճան երկկողմ քաղաքական հանդիպումներ պետությունների և կառավարությունների ղեկավարների հետ:

Վրաստանի վարչապետի աշխատանքային այցի տնտեսական մասը նվիրված կլինի հանդիպումներին միջազգային ֆինանսական ինստիտուտների ղեկավարների և աշխարհի խոշորագույն ընկերությունների ղեկավարների հետ, դրանց թվում են՝ Philips Lighting, Siemens, Energy, Camille Bloch, Coca-cola, Oneweb ընկերությունները:

Այցի ընթացքում վարչապետը մասնակցելու է նաևNew Ambitions for Europe երկխոսությանը:

Կառավարության ղեկավարը խոսքով դիմելու է  Uniting Europe միջոցառման մասնակիցներին և ներկա կլինի Դավոսում տնտեսական համաժողովի հիմնադրի և գործադիր տնօրենի, պրոֆեսոր Կլաուս Շվաբի և Հիլդ Շվաբի անունից կայանալիք երեկոյին:

Վրաստանի վարչապետը ներկա է գտնվելու նաև Cool Kids on Blockchain-ի շնորհանդեսին, որտեղ առաջատար շվեյցարական Venture Capital հիմնադրամի մրցույթի հաղթող վրացական ստարտ ապ «Vault Wines»-ը կներկայացնի վրացական նորարարությունը:

Վրաստանի պատվիրակության կազմում են ՝ ֆինանսների նախարար Իվանե Մաճավարիանին, միջազգային հարցերով վարչապետի խորհրդական Իրակլի Չիքովանին և տնտեսական հարցերով խորհրդական Բեքա Լիլուաշվիլին:

Տեղեկությունը տարածել է կառավարության աշխատակազմի մամուլի ծառայությունը: