9 մարդ է տուժել Բաթումի-Քոբուլեթի ավտոմայրուղու վրա տեղի ունեցած ավտովթարի հետևանքով
9 մարդ է տուժել Բաթումի-Քոբուլեթի ավտոմայրուղու վրա տեղի ունեցած ավտովթարի հետևանքով

9 մարդ է տուժել Բաթումի-Քոբուլեթիի կենտրոնական մայրուղու վրա տեղի ունեցած ավտոճանապարհային պատահարի հետևանքով: Թունելի մոտ միմյանց են բախվել թեթև ավտոմեքենան և միկրոավտոբուսը:

Տուժածներին տեղափոխել են Բաթումիի և Քոբուլեթիի հիվանդանոցներ: Տուժածներից մեկի, երիտասարդ տղամարդու առողջական վիճակը ծանր է: Նա վնասվածք է ստացել գլխի մասում:

Ինչպես Առաջին ալիքին հայտնել են Վրաստանի ներքին գործերի նախարարությունում, տեղի ունեցածի առնչությամբ հետաքննություն է սկսվել ՔՕ-ի 276-րդ հոդվածով, որը ենթադրում է տրանսպորտի անվտանգության կամ շահագործման կարգի խախտում, որն առաջացրել է առողջության վնասում: