Լոնդոնում ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 65-րդ նստաշրջանը փակվելու է լիագումար նիստով
Լոնդոնում ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 65-րդ նստաշրջանը փակվելու է լիագումար նիստով

ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 65-րդ նստաշրջանը Լոնդոնում փակվելու է այսօր: Աշնանային նստաշրջանի լիագումար նիստում 29 անդամ պետությունների և 12 ասպիրանտ երկրների խորհրդարանական պատվիրակություններին, տեղական ժամանակով ժամը 09:00-ին (Թբիլիսիի ժամանակով 12:00) դիմելու է  ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նախագահ, Մեդլին Մունը:

Մեդլին Մունը Վրաստանի առաջին ալիքի լրագրողին Լոնդոնում ասել էր, որ իր խոսքերը վերաբերելու են նաև Վրաստանին:

ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նախագահի ելույթից հետո, ամբիոնը զբաղեցնելու է Միավորված թագավորության զինված ուժերի ղեկավար, գեներալ Նիկոլաս Կարթերը, որից հետո  Միավորված թագավորության պաշտպանության պետքարտուղար, Բեն Ուոլասը:

Լիագումար նիստին միանալու է նաև  ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, ով Անգլիայի մայրաքաղաք է այցելել ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի փակման արարողությանը մասնակցելու նպատակով:

Ելույթներից հետո նախատեսված է հարց պատասխանի ռեժիմ:

Աշնանային նստաշրջանի շրջանակներում պատրաստված և հանձնաժողովներին քննարկված զեկույցները հաստատվելու են այսօրվա նիստում, ինչպես նաև քվեարկելու են տարբեր փաստաթղթերում մտցվելիք փոփոխությունների օգտին: