«Սվետիի» շինարարությունը ավարտելու է m2 ընկերությունը (ֆոտոշարք)
«Սվետիի» շինարարությունը ավարտելու է m2 ընկերությունը (ֆոտոշարք)

«Սվետիի» շինարարությունը ավարտելու է m2 ընկերությունը: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ, Կախա Կալաձեն: Ավարտված բնակարաններ կստանա մոտ 2500 ընտանիք:

Շինարարության ավարտման նպատակով m2 ընկերությունը իր վերահսկողության տակ կվերցնի երեք դադարեցված նախագիծ (Միրցխուլավայի փողոց #9-11, Նուցուբիձեի փողոց #125 ա, Չղոնդիդելի փողոց թիվ #22):

Երեք նախագծերը ներկայումս բաղկացած են 30 բնակելի բլոկից, և նշված տարածքում բնակվելու է 2.500 բնակիչ: Թբիլիսիի քաղաքապետարանի և m2-ի բազմակողմանի բանակցություններն արդեն ավարտվել են, և ձևակերպվել են «սվետի» ընկերության և հողատարածքների սեփականատերերի հետ պայմանագրերը:

Նախագծի ներդրումային արժեքը 250 000 000 լարի է և ամբողջությամբ ֆինանսավորվում է m2-ի կողմից: Օբյեկտի շինարարական-ինժիներական ուղղությունները կատարելու է m2-ի 26 ամյա փորձ ունեցող  BK Construction շինարարական ընկերությունը:

Թողնել մեկնաբանություն