8 ամյա ավստրալացի աղջիկը մահացել է ավտոդրոմի վրա արշավորդի իրավունք ստանալու ժամանակ
8 ամյա ավստրալացի աղջիկը մահացել է ավտոդրոմի վրա արշավորդի իրավունք ստանալու ժամանակ

Ավստրալացի 8 ամյա Անիտա Բոարդը մահացել է Պերտ քաղաքի ավտոդրոմի վրա տեղի ունեցած վթարի հետևանքով: Նշվում է, որ Անիտան փորձում էր վերցնել ավտոարշավորդի վկայական, երբ մեքենան բախվել է պաշտպանիչ պատին:

Աղջկան տեղափոխել են հիվանդանոց, սակայն նրան չի հաջողվել փրկել:

Միջադեպը հետաքննում է Ավստրալիայի ոստիկանությունը: