«Ոչ ոք թող չմտածի, որ տեղի է ունեցել մարիխուանայի օրինականացում». Զոիձե
«Ոչ ոք թող չմտածի, որ տեղի է ունեցել մարիխուանայի օրինականացում». Զոիձե

Խորհրդարանի առողջապահության կոմիտեի նախագահ Ակակի Զոիձեն ողջունել է մարիխուանայի ապաքրեականացման կապակցությամբ սահմանադրական դատարանի որոշումը:

Ինչպես լրագրողների հետ զրույցում նշել է պատգամավորը, մարդու իրավունքներից ելնելով սահմանադրական դատարանի որոշումը պարտադիր էր:

«Քիչ առաջ խորհրդարանը սահմանադրական դատարանի որոշման հիման վրա ընդունել է փոփոխություններ, որով անձնական օգտագործման համար նախատեսում է ազատականացում: Դա չի վերաբերում 260-րդ հոդվածին, որը նշանակում է վաճառք: Այսպիսով, թող ոչ ոք չմտածի, որ տեղի է ունենում մարիխուանայի լեգալիզացիա: Մարիխուանայի վաճառքը կրկին պատժվում է, իսկ ինչ վերաբերում է անձնական օգտագործմանը, ապա անձը այլևս չի ենթարկվի քրեական պատասխանատվության, նրա դեմ կկիրառվի  վարչական տուգանք: Անձամբ ես ողջունում են սահմանադրական դատարանի նման որոշումը, քանզի գտնում եմ, որ մարիխուանայի անձնական օգտագործման համար մարդիկ չպետք է նստեն բանտ»,- նշել է Զոիձեն:

 

Պատգամավորի խոսքերով ամբողջ աշխարհը ճանաչեց, որ ռեպրեսիաների մեթոդներով թմրանյութերի դեմ պայքարը արդյունքի չի հասցնում:

Հիշեցնենք, այսօրվա որոշմամբ սահմանադրական դատարանը վերացրել է մարիխուանայի օգտագործման համար քրեական պատասխանատվությունը: