ՈՒկրաինայում քվեաթերթիկների 96 տոկոսը հաշվելուց հետո, Վլադիմիր Զելենսկին ունի ձայների 73,14 տոկոսը
ՈՒկրաինայում քվեաթերթիկների 96 տոկոսը հաշվելուց հետո, Վլադիմիր Զելենսկին ունի ձայների 73,14 տոկոսը

ՈՒկրաինայում քվեաթերթիկների 96 տոկոսը հաշվելուց հետո, Վլադիմիր Զելենսկին ունի ձայների 73,14 տոկոսը: ՈՒկրաինայի կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, գործող նախագահ Պետրո Պորոշենկոն ստացել է 24,53 տոկոս:

Տեղական մամուլի լրատվությամբ, նշված արդյունքը աննախադեպ է, քանզի նման մասշտաբի աջակցություն մինչ այս ոչ մի թեկնածու չի ստացել:

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները ՈՒկրաինայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հավանաբար հրապարակելու է ապրիլի 30-ին:

Ընտրողների ակտիվությունը 62 տոկոս էր: ՈՒկրաինայի կենտրոնական ընտրական հանձնաժողովում ասում են, որ ընտրություններն անց են կացվել առանց որևէ լուրջ խախտումների: