Նոր օրինագծով գործող թե ապագա իշխանությունները պարտավոր են լինելու, մեր ՀՆԱ-ի 6 տոկոսը ուղղել կրթությանը. Մամուկա Բախտաձե
Նոր օրինագծով գործող թե ապագա իշխանությունները պարտավոր են լինելու, մեր ՀՆԱ-ի 6 տոկոսը ուղղել կրթությանը. Մամուկա Բախտաձե

Այսօր մենք նախաձեռնել ենք նոր օրինագիծ, որի համաձայն գոյություն ունեցող կամ ցանկացած ապագա իշխանությունները պարտավոր են լինելու, մեր ամբողջ համախառն արտադրանքի 6 տոկոսը, կամ բյուջեի 1/4-րդը ուղղել կրթությանը,-այս մասին Վրաստանի վարչապետ, Մամուկա Բախտաձեն հայտարարել է մինչ կառավարության նիստը տեղի ունեցա ասուլիսի ժամանակ:

Ինչպես նշել է կառավարության ղեկավարը, 2012 թվականի հետ համեմատ 1 միլիարդով ավելացել է կրթության բյուջեն և այս տարի այն կազմելու է 1 միլիարդ 600 միլիոն լարի:

Վարչապետի խոսքով, կառավարությունը վերցնում է պարտավորություն, որ 2020 թվականի համար կրթության բյուջեն լինելու է 2 միլիարդ լարի, 2021 թվականին 2 միլիարդ ու կես, իսկ 2022 թվականին հավասարվելու է ամբողջ ներքին արտադրանքի 6 տոկոսին և կազմելու է 3 միլիարդ 400 միլիոն լարի:

«Սա լինելու է նվազագույնը, որը լինելու է պարտավորություն ցանկացած իշխանության համար, որ գումարները ուղղի կրթության համակարգի զարգացման, երիտասարդների և մարդկային կապիտալի զարգացման վրա: Իմ խորը համոզմունքով, սա է միակ ճանապարհը դեպի ազատություն, դեպի բռնազավթումից ազատում»,-հայտարարել է Մամուկա Բախտաձեն:

Վարչապետի խոսքով, նշված գումարը ծախսվելու է կրթության հինգ ոլորտի զարգացման վրա, դրանք են՝ նախադպրոցական կրթությունը, դպրոցական միջին կրթությունը, մասնագիտացված կրթությունը, բարձրագույն կրթությունը և գիտությունը:

Կառավարության ղեկավարը կոչ է արել խորհրդարանին նշված օրինագիծը քննարկել կարճ ճամկետում: