Այժմ մենք Վրաստանում ենք, որը ցույց է տալիս, թե որքանով հզոր են մեր հարաբերությունները. Ենս Ստոլտենբերգ
Այժմ մենք Վրաստանում ենք, որը ցույց է տալիս, թե որքանով հզոր են մեր հարաբերությունները. Ենս Ստոլտենբերգ

Վրաստանը ՆԱՏՕ-ի արժանի և թանկագին բարեկամն է,-այս մասին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար, Ենս Ստոլտենբերգը հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ հանդիպման ժամանակ:

Ինչպես նշել է Ստոլտենբերգը, Վրաստանը ՆԱՏՕ-ի համար եզակի գործընկեր է և ողջունելի է այն առաջընթացը, որը Վրաստանը գրանցել է բարեփոխումների տեսանկյունից:

«Տիկին նախագահ, իսկապես շատ լավ է, որ վերադարձել եմ և կրկին հանդիպել ենք Բրյուսելից հետո: Այժմ գտնվում եմ Թբիլիսիում և դա հաստատում է, որ Վրաստանի և ՆԱՏՕ-ի հարաբերություններիը բարձր մակարդակի վրա են: Վրաստանը ՆԱՏՕ-ի արժանի և թանկագին բարեկամն է: Ես դիտելու եմ ուսուցման կենտրոնը, որտեղ անց են կացվելու մեր համատեղ զորավարժությունները: Մենք համագործակցելու ենք նաև ապագայում և ցանկանում շնորհակալություն հայտնել այն բանի համար, որ Վրաստանը կարևոր դեր է խաղում անվտանգության ապահովման գործում: Վրաստանը ՆԱՏՕ-ի համար եզակի գործընկեր է և ողջունելի է այն առաջընթացը, որը Վրաստանը գրանցել է բարեփոխումների տեսանկյունից»,-հայտարարել է Ստոլտենբերգը:

Նրա խոսքերով Բուխարեստի գագաթնաժողովին հայտարարվել է, որ Վրաստանը դառնալու է ՆԱՏՕ-ի անդամ և անցած տարի այդ հայտարարությունը մեկ անգամ ևս հաստատվել է:

Թողնել մեկնաբանություն