ԱՄՆ-ն պատրաստվում է մեծացնել Լեհաստանում զինվորականների թիվը
ԱՄՆ-ն պատրաստվում է մեծացնել Լեհաստանում զինվորականների թիվը

Ամերիկայի Միացյալ Նահանգները պատրաստվում են մեծացնել Լեհաստանում զինվորականների թիվը: Ինչպես հայտարարել է Լեհաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջորջետ Մոսբախերը, մոտ ապագայում Լեհաստանում գտնվող ամերիկացի զինվորականների թիմը հասնելու է մի քանի հարյուրի:

Դիվանագետը այս հայտարարությունը արել է «ֆայնեյշնլ թայմսի» հետ հարցազրույցի ժամանակ:

«Հավանաբար Լեհաստանում ամերիկացի զինվորականների թիվը կհասնի մի քանի հարյուրի: Մենք պահանջել ենք ֆինանսական պարտավորությունների նախատեսում, որի համար բողոքում են բազմաթիվ երկրներ, իսկ լեհերը ոչ: Մենք հարգում ենք այդ որոշումը»,-հայտարարել է Մոսբախերը: