66 տարեկանում մահացել է պատմաբան՝ Գիորգի Օթխմեզուրին
66 տարեկանում մահացել է պատմաբան՝ Գիորգի Օթխմեզուրին

66 տարեկանում մահացել է պատմաբան՝ Գիորգի Օթխմեզուրին: Տեղեկությունը հաստատում են ընտանիքի անդամները:

Գիորգի Օթխմեզուրին 1976 թվականին ավարտել է Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական ​​համալսարանի պատմության ֆակուլտետը: Պատմական գիտությունների դոկտոր էր, Թբիլիսիի պետական համալսարանի հումանիտար գիտությունների ֆակուլտետի ասոցացված պրոֆեսոր:

Գիորգի Օթխմեզուրիի հետազոտության հիմնական ուղղություններն են եղել՝ Վրաստանի պատմությունն ու աղբյուրագիտությունը, վրացական էպիգրաֆիան և պալեոգրաֆիան: