Իրավիճակը աղետի գոտում. Ֆոտոշարք Ճուբերիից
Իրավիճակը աղետի գոտում. Ֆոտոշարք Ճուբերիից

Ճուբերիում, Նենսկրա գետի վարարման հետևանքով ջուրը քշել տարել է չորս տուն:

Ճուբերիում, Նենսկրա գետի մակարդակը կրկին բարձր է: Տեղում աշխատում են հրշեջ-փրկարարները, որոնք վերահսկում են ջրի մակարդակը: Ճուբերիի մի մասը այս պահին մնացել է առանց էլեկտրաէներգիայի:

Ինչպես 1tv.ge-ին հայտնել են «Էներգո պրո Ջորջիա» ընկերության մամուլի ծառայությունից, աղետի պատճառով վնասվել են բարձր փոխանցման էլեկտրափոխադրիչ գծերը: Այս պահին ընկերության տեխնիկական ծառայության աշխատակիցներին հնարավորություն չի տրվում մոտենալ վնասված գոտիներին: «Էներգո պրո Ջորջիա» ընկերությունում հայտարարում են, որ երբ տեխնիկական խումբը կմոտենա վնասված սյուներին, ապա էլեկտրաէներգիայի մատակարարումը կվերականգնվի: