Միավորվենք՝ այս համակարգը և կառավարությունը վերացնելու նպատակով. Զազա Սարալիձե
Միավորվենք՝ այս համակարգը և կառավարությունը վերացնելու նպատակով. Զազա Սարալիձե

Ես կոչ եմ անում բոլոր քաղաքական կուսակցություններին՝ միավորվենք, Վրաստանի բոլոր քաղաքացիներին՝ միավորվենք, քանզի տապալենք այս համակարգը և տապալենք այս բռնակալ և սպանող կառավարությունը,-այս հայտարարությունը արել է Խորավայի փողոցում սպանված անչափահասի հայրը՝ Զազա Սարալիձեն, Ռուսթավելիում ընթացող ցույցի ժամանակ:

Ինչպես հայտարարել է Սարալիձեն, նա խոստում է տվել, որ օգտագործելու է բոլոր լծակները:

«Իմ ընկերներ, ես որոշել եմ, ու դիմում եմ բոլոր քաղաքական ուժերին և ոչ միայն նրանց, այլ ողջ Վրաստանին: Ես խոստացել եմ, որ օգտագործելու եմ բոլոր լծակները, այս համակարգը քայքայելու համար, ինչպես նաև այս համակարգի հովանավորները պետք է անպայման պատժվեն»,-հայտարարել է Զազա Սարալիձեն:

Խորհրդարանի մոտ ցույցին խոսքով ելույթները վերսկսվել են այն բանից հետո, ինչ «ազգային-ժողովրդավարական կուսակցության» գրասենյակում տեղի ունեցած կոնսուլտացիաներից հետո, Զվիադ Կուպրավան և մի քանի քաղաքական կուսակցության առաջնորդ, վերադարձել են խորհրդարանի շենքի մոտ և հանդիպել՝ Զազա Սարալիձեի և Մալխազ Մաչալիկաշվիլիի հետ:

Ռուսթավելիի պողոտայում, խորհրդարանի շենքի դիմաց #չսպանես ցույցին, ռազմավարական պլանի կապակցությամբ կոնսուլտացիաներ անցկացնելու ժամանակ տեղի է ունեցել քաշքշուկ: Դրանից հետո Զվիադ Կուպրավան խորհրդարանի շենքի տարածքից գնացել է՝ ազգային-ժողովրդավարական կուսակցության գրասենյակ և ընդիմադիր քաղաքական կուսակցություններին կոչ է արել հավաքվել այդտեղ: Ազգային-Ժողովրդավարական կուսակցության գրասենյակ են գնացել՝ «միասնական ազգային շարժման», «ազգային-ժողովրդավարական կուսակցության», «պետությունը ժողովրդի համար» և «նոր Վրաստանի» լիդերները, որտեղից նրանք կրկին գնացել են խորհրդարանի շենքի մոտ: Ընդիմադիրները հայտարարել են իշխանության դեմ ծրագրվող բողոքի ցույցերի մասին: Իսկ այսօր, հունիսի 3-ին ժամը 18:00-ին խորհրդարանի մոտ տեղի է ունենալու լրատվական ակցիա, որի ընթացքում նրանք ներկայացնելու են ռազմավարական պլանը: