40 պահպանողական պատգամավորներ անվստահություն են հայտել Թերեզա Մեյին
40 պահպանողական պատգամավորներ անվստահություն են հայտել Թերեզա Մեյին

Ինչպես հայտնում է The Times-ը, 40 բրիտանացի պահպանողական պատգամավորներ որոշել են ընդհանուր նամակ ստորագրել՝ իրենց անվստահությունն արտահայտելու վարչապետ Թերեզա Մեյին Brexit-ի հարցով ձգձվող բանակցությունների ֆոնին։

Պաշտոնյաները միացել են նրանց, ովքեր կողմ են հանդես գալիս տիկին Մեյի հրաժարականին։ Բրիտանական ընդդիմության առաջնորդ Ջերեմի Կորբինը հայտարարել է, որ անհրաժեշտ է վարչապետին վերջնաժամկետ ներկայացնել՝ «կառավարի՛ր կամ հեռացի՛ր», քանի որ նա պաշտոնում գտնվում է պաշտոնապես, ոչ թե պրակտիկորեն։

Մի քանի օր առաջ The Times-ը հայտնել էր, որ ԵՄ առաջնորդները սպասում են մինչ տարեվերջ բրիտանական կառավարության պաշտոնանկության։ Նրանց կարծիքով՝ վարչապետի փոխման կամ արտահերթ խորհրդարանական ընտրությունների կարող է հանգեցնել տիկին Մեյի կառավարության անկայունությունը։