Հայաստանում վերսկսվել են համընդհանուր անհնազանդության ցույցերը
Հայաստանում վերսկսվել են համընդհանուր անհնազանդության ցույցերը

Հայաստանում վերսկսվել են համընդհանուր անհնազանդության ցույցերը: Ընդիմության կողմնակիցները դուրս են եկել փողոցներ և փակել են ճանապարհները: Այս րոպեներին Երևանի փողոցներում ուսանողները անց են կացնում քայլերթ:

Ինչպես մինչ այդ հայտարարել է ընդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, ցուցարարները այսօր փակելու են Երևանի մի քանի փողոց: Իսկ երեկոյան Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու լայնամասշտաբ բողոքի ցույց:

Հիշեցնենք, Երևանում բողոքի ցույցերը մեկնարկել են մարտի վերջին: Ընդիմությունը և նրա աջակիցները հասել են վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականին: Սակայն ինչպես հայտարարում է «Ելք» խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը, անհնազանդության ակցիաները շարունակվելու են այնքան ժամանակ, քանի դեռ ընդիմության թեկնածուն չի դառնա երկրի վարչապետ և չեն նշանակվի վաղաժամկետ ընտրություններ:

Վարչապետի ընտրությունները խորհրդարանում տեղի են ունենալու մայիսի 1-ին: