31 տարի է անցել ապրիլի 9-ի ողբերգությունից [ֆոտոշարք / տեսանյութ]

Ապրիլի 9-ի ողբերգությունից անցել է 31 տարի: 1989 թ. ապրիլի 9-ի լուսաբացին խորհրդային միության զինցած ուժերի զորքերը ցրեցին բողոքի խաղաղ ցույցարարներին Թբիլիսիի կենտրոնում՝ խորհրդարանի շենքի մոտ, ինչի հետևանքով եղան զոհեր։

Ցրման արդյունքում զոհվել էր 21 մարդ, իսկ հարյուրավոր քաղաքացիներ թունավորվել էին անհայտ գազից:

Ավելի ուշ՝ 1991 թ. ապրիլի 9-ին, Գերագույն խորհուրդը հայտարարեց Վրաստանի պետական ​​անկախության վերականգնման մասին:

Ապրիլի 9-ը գրանցվեց Վրաստանի պատմության մեջ` որպես ողբերգության օր, և միաժամանակ Վրաստանի անկախության վերականգնման օր։

Թողնել մեկնաբանություն