2022 թվականի հունվարին համախառն ներքին արդյունքը կկազմի 65 միլիարդ լարի, սա կլինի պատմական առավելագույնը. Իրակլի Ղարիբաշվիլի
2022 թվականի հունվարին համախառն ներքին արդյունքը կկազմի 65 միլիարդ լարի, սա կլինի պատմական առավելագույնը. Իրակլի Ղարիբաշվիլի

Տնտեսական աճի տեմպերը խոստումնալից են, տնտեսությունը վերականգնվում է արագ, շատ արագ տեմպերով,- այս մասին կառավարության նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

«2022 թվականի հունվարին ՀՆԱ-ն կկազմի 65 մլրդ լարի և սա կլինի պատմական առավելագույնը։ Մեկ շնչի հաշվով այն կկազմի շուրջ 5500 դոլար, ինչը նույնպես պատմական առավելագույնն է։ Հիշեցնենք, որ առաջին իննը ամիսներին տնտեսական աճը կազմել է 11%, ինչը աննախադեպ աճ է ողջ տարածաշրջանում և Եվրոպայում։

Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումների համաձայն՝ Վրաստանն առաջիկա հինգ տարում կունենա ամենաբարձր տնտեսական աճը տարածաշրջանում և եվրոպական երկրներում։ Մենք նաև սկսել ենք նոր ծրագրեր պատրաստել, օրինակ՝ «Արտադրիր Վրաստանում», գյուղատնտեսության ոլորտում ունենք շատ լուրջ, հավակնոտ ծրագրեր, որոնց մի մասն արդեն սկսել ենք և հունվարից ընդլայնելու ենք այդ ծրագրերը»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։

Նրա խոսքով, զբոսաշրջության ոլորտում կլինեն նոր նախագծեր ու նախաձեռնություններ։

«Մի քանի շաբաթից հանդես կգամ նախաձեռնությամբ, մենք ակտիվ աշխատում ենք էկոնոմիկայի նախարարության հետ զբոսաշրջության ոլորտում, նոր զբոսաշրջային վայրեր ստեղծելու ուղղությամբ, արտադրության խթանման ուղղությամբ, գյուղատնտեսության ոլորտում, ներկայացնելոխւ ենք լայնածավալ ծրագրեր ու նախաձեռնություններ։

Մեր հիմնական մտահոգությունը պետք է լինի աշխատատեղերի ստեղծումը, աղքատության հաղթահարումը, և դա պետք է լինի մեր ընդհանուր ազգային խնդիրը և մեր երկրի միավորումը։ Մենք բոլորս պետք է միասին աշխատենք այս երեք հիմնական գաղափարների վրա»,- ասել է Ղարիբաշվիլին։