2021 թվականին Վարկեթիլիի երրորդ մասիվը կունենա 3,5 հա. տարածքի վրա բարեկարգված զբոսայգի, որի շինարարությունը կսկսվի նոյեմբերին և կավարտվի մեկ տարում. Սոզար Սուբարի
2021 թվականին Վարկեթիլիի երրորդ մասիվը կունենա 3,5 հա. տարածքի վրա բարեկարգված զբոսայգի, որի շինարարությունը կսկսվի նոյեմբերին և կավարտվի մեկ տարում. Սոզար Սուբարի

2021 թվականին Վարկեթիլիի երրորդ մասիվը կունենա 3,5 հա. տարածքի վրա բարեկարգված զբոսայգի, որի շինարարությունը կսկսվի նոյեմբերին և կավարտվի մեկ տարում: Նախագծային արժեքը 8 000 000 լարի է,- այս մասին «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցության Սամգորի շրջանի մեծամասնական պատգամավորության թեկնածու Սոզար Սուբարին հայտարարել է Վարկեթիլիի բնակչության հետ հանդիպման ժամանակ:

Հանդիպման ընթացքում բնակչությունը հիմնականում ուշադրությունը կենտրոնացրել է ենթակառուցվածքային նախագծերի վրա: Նրանց խոսքով, Վարկեթիլիի զարգացումը թույլ է տալիս կազմակերպել հանգստի գոտիներ, մարզական խաղադաշտեր և երեխաների համար զվարճանքի կետեր:

Սոզար Սուբարին խոսել է նաև արդեն իրականացված նախագծերի մասին և  նշել, որ Թբիլիսիում, Վարկեթիլիի երրորդ մասիվը առաջին թաղամասն է, որտեղ 2020 թվականին սկսվել են այսպես կոչված Խրուշովկաների փոխարինման գործընթացը և շուտով Վարկեթիլիի բնակչության մի մասը կտեղավորվի 7 540 ք.մ. տարածքի վրա կառուցված նոր շենքերում:

2018 թվականից առ այսօր, Վարկեթիլիի շրջանում կառուցվել է 8 պուրակ/ հանգստի գոտի, 16 ֆիթնես տարածք և ֆուտբոլի դաշնության ֆինանսավորմամբ մեկ մարզադաշտ և ֆուտբոլային համալիր, որի համար ծախսվել է 2 100 000 լարի: Հատկապես կարևոր է, որ Վարկեթիլի 3-ում կազմակերպվել է 3 կմ. ճանապարհային ենթակառուցվածք, որը նախկինում գոյություն չի ունեցել:

Հանդիպմանը մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուն շեշտը դրել է նաև ամորտիզացված վերելակների վրա և նշել, որ կառավարությունն արդեն աշխատում է այդ խնդրի շուրջ և շուտով դրանք կփոխարինի: