2021 թվականին կգնենք օպերատիվ, մարտավարական անօդաչու հետախուզական և մարտական դրոներ. Իրակլի Ղարիբաշվիլի
2021 թվականին կգնենք օպերատիվ, մարտավարական անօդաչու հետախուզական և մարտական դրոներ. Իրակլի Ղարիբաշվիլի

Իրակլի Ղարիբաշվիլին Վրաստանի խորհրդարանում, հանձնաժողովների միավորված նիստում ներկայացրել է կառավարական ծրագրի պաշտպանական մասը, որն էլ ավելի կամրապնդի պաշտպանության համակարգը և երկրի անվտանգությունը:

Իրակլի Ղարիբաշվիլին խոսել է հաջորդ տարվա կարևոր ծրագրերի մասին:

«2021 թվականին մենք ձեռք կբերենք օպերատիվ, մարտավարական անօդաչու հետախուզական և մարտական ​​անօդաչու թռչող սարքեր: Մենք զինելու ենք հրետանային ստորաբաժանումները ժամանակակից թռչող հետախուզական սարքավորումներով, զարգացնելու ենք ռադիոէլեկտրոնային և հետախուզական հսկողության սարքավորումները»,- հայտարարել է պաշտպանության նախարարի թեկնածուն:

Իր խոսքում Իրակլի Ղարիբաշվիլին հատուկ ուշադրություն է դարձրել հակաօդային պաշտպանության ուժերի հնարավորությունների և ավիացիոն պարկի վերականգնման ուղղությամբ իրականացվող և ծրագրված միջոցառումներին, որը պաշտպանական ուժերի վերակառուցման երկարատև, 10-ամյա ծրագրի մասն է:

Նրա հայտարարությամբ, հաջորդ տարի երկրի հակաօդային պաշտպանության հնարավորությունները ավելի կզարգանան:

«2018 թվականին ավարտվեց ֆրանսիական նախագծի առաջին փուլը և մենք ստացանք ֆրանսիական արտադրության օդային հսկողության ռադարներ, շարժական հրամանատարական կետ և «Միստրալ 3» զենիթահրթիռային համակարգեր: 2021 թվականին կավարտվի ֆրանսիական այս պայմանագրի երկրորդ փուլը: Ինչպես նաև գիտեք, մենք հրեա գործընկերների հետ պայմանագիր ենք կնքել, որը մեզ թույլ կտա արդիականացնել  «Ռաֆայել» զենիթահրթիռային համակարգը», – հայտարարել է Իրակլի Ղարիբաշվիլին:

Նրա խոսքով, հաջորդ տարի նախատեսվում է ձեռք բերել ժամանակակից շարժական զենիթա-հրթիռային համակարգեր:

Պաշտպանության նախարարի թեկնածուն ուշադրությունը բևեռել է նաև ավիացիոն պարկի նորացման վրա և նշեց, որ ներկայումս ընթանում է ռազմաօդային ուժերի արդիականացման գործընթացը և առաջիկա տարիներին պաշտպանության ուժերը կունենան լիովին վերականգնված ավիացիոն պարկ: