2021 թվականի բյուջեի նախագծով, մինչև 70 տարեկան անձանց կենսաթոշակը ավելանալու է 20 լարիով, իսկ 75 անց անձանց կենսաթոշակը 25 լարիով
2021 թվականի բյուջեի նախագծով, մինչև 70 տարեկան անձանց կենսաթոշակը ավելանալու է 20 լարիով, իսկ 75 անց անձանց կենսաթոշակը 25 լարիով

Խորհրդարան ներկայացված բյուջեի օրենքի նախագով, 2021 թվականի հունվարի 1-ից նախատեսված է, որ մինչև 70 տարեկան անձանց կենսաթոշակը կավելանա 20 լարիով և կկազմի 240 լարի, իսկ 70 անց անձանց կենսաթոշակը կավելանա 25 լարիով և կլինի 275 լարի:

«Պետական ​​կենսաթոշակների մասին» Վրաստանի օրենքում ընթացիկ տարում մտցված փոփոխությունների համաձայն, սահմանվել է, որ 2021 թվականից կենսաթոշակային տարիքի բնակչության համար պետական ​​կենսաթոշակը ամեն տարի ավելանալու է, օրենքով հաստատված բանաձևի համաձայն, կոնկրետ, մինչև 70 տարեկան անձանց ընթացիկ տարվա պետական ​​կենսաթոշակը (220 լարի) պետք է ավելանա վերջին 12 ամսվա արժեզրկման միջին ցուցանիշով, սակայն ոչ պակաս քան 20 լարին: Վրաստանի ազգային վիճակագրության վարչության հրապարակած տվյալների համաձայն, այս կարգով հաշվարկված կենսաթոշակի ավելացումը կազմում 15 լարի է, ինչը պակաս է օրենքով նախատեսված նվազագույն աճից, ուստի 2021 թվականին կենսաթոշակը կավելանա 20 լարիով:

70 տարեկանից բարձր կենսաթոշակառուների պետական ​​կենսաթոշակը (250 լարի) պետք է ավելացվի վերջին 12 ամիսների գնաճի միջին ցուցանիշի և վերջին 6 եռամսյակների իրական տնտեսական աճի 80%-ով, սակայն ոչ պակաս, քան 25 լարի:

Վրաստանի ազգային վիճակագրության վարչության հրապարակած տվյալների համաձայն, այս կարգով հաշվարկված կենսաթոշակի ավելացումը կազմում 20 լարի է, ինչը պակաս է օրենքով նախատեսված նվազագույն աճից, ուստի 2021 թվականին կենսաթոշակը կավելանա 25 լարիով: