2021-2022 թվականներին մանկավարժի միջին աշխատավարձը կլինի 1500-1800 լարի. Միխեիլ Բատիաշվիլի
2021-2022 թվականներին մանկավարժի միջին աշխատավարձը կլինի 1500-1800 լարի. Միխեիլ Բատիաշվիլի

2021-2022 թվականներին մանկավարժի միջին աշխատավարձը կլինի 1500-1800 լարի,- այս մասին հայտարարել է Վրաստանի կրթության նախարար Միխեիլ Բատիաշվիլին: Նրան խորհրդարանում լսում են հարցապնդման կարգով:

Ինչպես նշել է Միխեիլ Բատիաշվիլին, մանկավարժների աշխատավարձը կավելանա փուլ առ փուլ:

«Ինչպես արդեն հայտարարել ենք, 2019 թվականի մայիսի հասարականությանը կներկայացնենք կոնկրետ ծրագիր, թե ինչպես է մանկավարժների աշխատավարձը ավելանալու նրանց փորձը և վաստակը հաշվի առնելով: Ինչպես հայտարարեցինք, աշխատավարձերը կավելանա փուլ առ փուլ, կսկսվի 2019 թվականի սեպտեմբերից և միտումը կպահպանվի նաև հետագա տարիներին այնպես, որ 021-2022 թվականներին մանկավարժի միջին աշխատավարձը կլինի 1500-1800 լարի: Աշխատավարձերի ավելացումը մանկավարժներից բացի կվերաբերի նաև դպրոցի տնօրեններին և վարչական անձնակազմին»,- հայտարարել է Միխեիլ Բատիաշվիլին: