2020 թվականից կենսաթոշակը ավելանալու է 20 լարիով, հուլիսից 70 անց թոշակառումները և առաջին խմբի սահմանափակ կարողություններ ունեցող անձինք կստանան հավելյալ 30 լարի
2020 թվականից կենսաթոշակը ավելանալու է 20 լարիով, հուլիսից 70 անց թոշակառումները և առաջին խմբի սահմանափակ կարողություններ ունեցող անձինք կստանան հավելյալ 30 լարի

Վրաստանի վարչապետ, Գիորգի Գախարիայի լրատվությամբ, 2020 թվականից կենսաթոշակը կավելանա 20-30 լարիով:

Այս մասին Գիորգի Գախարիան հայտարարել է կառավարության արտահերթ նիստին:

«Սկզբունքների մակարդակով մենք կարող ենք ասել, որ 2020 թվականի բյուջեում նախատեսված է բոլոր թոշակառուների, մինչև 18 տարեկան անձանց և առաջին և երկրորդ խմբի սահմանափակ կարողություններ ունեցող անձանց համար թոշակը 20 լարիով բարձրացում:

Բացի այդ, հուլիսի 1-ից 70-ից բարձր թոշակառուները կստանան հավելյալ 30 լարի, ինչը նշանակում է, որ հաջորդ տարվա բյուջեով նրանց թոշակը կավելանա 50 լարիով»,- ասել է Գիորգի Գախարիան:

Դրա հետ մեկտեղ, ինչպես Վրաստանի առաջին ալիքին հայտնել են կառավարության աշխատակազմից, բացի 70-ից բարձր կենսաթոշակառուների, 2020 թվականի հուլիսի 1-ից 20 լարիով ավել թոշակ կստանան նաև առաջին խմբի սահմանափակ կարողություններ ունեցող անձինք: