2020 թվականի Եվրատեսիլը հյուրընկալելու է Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքը
2020 թվականի Եվրատեսիլը հյուրընկալելու է Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքը

2020 թվականի Եվրատեսիլը հյուրընկալելու է Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքը: Տեղեկությունն այս մասին տարածում է Եվրոպայի հեռարձակողների միությունը:

Նիդերլանդները միջազգային երաժշտական մրցույթը հյուրընկալելու իրավունք է ստացել այն բանից հետո, երբ Իսրայելում, մայիսին անցկացված մրցույթի հաղթող դարձավ Նիդերլանդների ներկայացուցիչ Դունկան Լոուրենսը:

2020 թվականի Եվրատեսիլ երաժշտական մրցույթի եզրափակիչ փուլն անցկացվելու է մայիսի 16-ին, իսկ կիսաեզրափակիչները՝ մայիսի 12-ին և 14-ին: Մրցույթի կազմակերպիչներն են՝ Նիդերլանդների Հանրային հեռարձակողը և Եվրոպայի հեռարձակողների միությունը:

2020 թվականին Եվրատեսիլ մրցույթի անցկացման համար պայքարում էր Նիդերլանդների հինգ քաղաք:

2020 թվականի մայիսին Ռոտերդամ են այցելելու պատվիրակություններ ավելի քան 40 երկրներից, այդ թվում՝ Վրաստանից:

2020 թվականին Նիդերլանդները Եվրատեսիլը հյուրընկալելու է հինգերորդ անգամ: